Դավոսում անցկացված Համաշխարհային տնտեսական ֆորումում Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարել է, որ միջազգային կանոնների նախկին համակարգն այլևս չի գոչծում։ «Մեզ ավելի ու ավելի են հիշեցնում, որ ապրում ենք մեծ տերությունների մրցակցության դարաշրջանում։ Ուժեղներն անում են այն, ինչ կարողանում են, իսկ թույլերը ստիպված են հանդուրժել այն ամենը, ինչ պարտադրվում է իրենց: Եթե դուք սեղանի շուրջ չեք, ուրեմն ճաշացանկում եք»,- ասել է Քարնին։                
 

Իշխանությունը ոչ թե կրթում է, բարձրացնում, ազնվացնում, այլ 8 տարի շարունակ ապականում, ավերում ու քանդում

Իշխանությունը ոչ թե կրթում է, բարձրացնում, ազնվացնում, այլ 8 տարի շարունակ ապականում, ավերում ու քանդում
21.12.2025 | 12:07

Ես շատ լավ հիշում եմ անկախության առաջին տարիները, երբ հին հասարակարգը մեր աչքի առաջ փլվում էր, հարկավոր էր նոր պետություն կառուցել զրոյից` օրենքներ ընդունել, սովետական կառույցները փոխարինել անկախ պետական կառույցներով: Եվ շատ բան արվում էր շոշափելով, ինտուիցիայով, քանի որ պետության ղեկին անփորձ մարդիկ էին` 30-35-40 տարեկան, որոնք գիտական հիմնարկներից, համալսարաններից հայտնվել էին կառավարությունում և խորհրդարանում: Հաղթել էին, հեղափոխություն էին արել, սիրված էին, ավանտյուրիստ էին և ինչ ուզեին` կարող էին անել...բայց չէին անում, զգույշ էին անում...

Այդ ժամանակ,հիշում եմ, խորհրդարանում երկար քննարկում էին` լյուստրացիա անե՞լ, թե՞ ոչ` հրապարակե՞լ ԿԳԲ-ի հետ աշխատած անձանց ցուցակները, թե ոչ: Որոշեցին չհրապարակել: Գուցե նաև որոշողների մեջ շահագրգիռ մարդիկ կային, բայց պատճառը դա չէր, այլ այն, որ հասկացան` մեծ թվով մարդկանց ու նրանց հարազատների կյանքը դժոխք կդառնա, հանրությունը կպառակտվի, թշնամություն կսերմանվի, իսկ ղարաբաղյան շարժումը սիրո, հանրային համերաշխության ֆանտաստիկ մթնոլորտ էր ստեղծել երկրում:

Առհասարակ մարդկությունն ինչու՞ է օրենքներ, սահմանադրություններ, կանոնագրքեր, նորմատիվներ ընդունել, էթիկայի, բարոյականության, մարդկային համակեցության նորմեր մշակել` որ այդ ամենը զսպող դեր խաղա, որ դրանք խախտողները պատժից ու հանրային պարսավանքից վախենան և չանեն:

Ի՞նչ է անում 2018-ին իշխանության եկած անձը. Ոչնչացնում է համակեցության կանոնները, ստեղծում է մթնոլորտ, որտեղ իր կողմնակիցներն արտոնյալ են, իրեն չենթարկվողները` հալածյալ: Հրապարակում է մարդու անձնական նամակագրությունը (Աղազարյան), սմս-ով մարդկանց է ազատում պաշտոնից, մանդատ է խլում, ընտրված համայնքապետ է կալանավորում և 4 տարի թույլ չի տալիս համայնքապետ ընտրվի (Վանաձոր): Ներխուժում է եկեղեցու ներքին կյանք: Շանտաժով ստիպում է մարդիկ դավաճանեն իրենց կենսագրությանը, մերձավորներին: ԱԱԾ- ն ուղարկում է քահանաներին ահաբեկելու, պատարագի տեքստ է խմբագրում: Եվ ամենակարևորը` ի պաշտոնե իրեն հասանելի դարձած գաղտնի տեղեկատվությունն ապօրինաբար օգտագործում է` ի վնաս պետության, ի շահ իր հիվանդ ծրագրերի:

Նորմալ մարդիկ սովորաբար հաշվում են իրենց քայլերի հետևանքները, նույնիսկ երբ օրենքը պահանջում է, բայց հանրային շահի տեսանկյունից ինչ որ քայլ ցանկալի չէ, ձեռնպահ են մնում դա անելուց: Սրանք ջնջեցին բոլոր սահմանները, մտան ամենաանթույլատրելի տարածքներ: Եղկելի լեքսիկոն, տետ ա տետ ունեցած խոսակցությունների հրապարակում, մարդկանց անձնական կյանքի, բանկային և բիզնես գաղտնիքի համատարած խախտումներ...որ մեկը թվարկես...

Նիկոլ Փաշինյանը բացել է պանդորայի արկղը և այն, որ դեռ մեր հասարակությունը լրիվ չի վերածվել սոդոմ-գոմորի, դա միայն հայ ժողովրդի իմաստնության, ավանդապաշտության ու պարկեշտության շնորհիվ է: Սա այն դեպքն է, երբ իշխանությունը ոչ թե կրթում է, բարձրացնում, ազնվացնում, այլ 8 տարի շարունակ ապականում, ավերում ու քանդում...

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Լուսանկարում՝ Գերագույն խորհրդի նիստ է` 1991թ. Մելիք Ադամյանի դահլիճում:

Դիտվել է՝ 2468

Մեկնաբանություններ